Արթուր Բաղդասարյան. 2008-ին ՕԵԿ-ը Հայաստանը փրկիեց Ադրբեջանի հարձակումից

Արթուր Բաղդասարյան. 2008-ին ՕԵԿ-ը Հայաստանը փրկիեց Ադրբեջանի հարձակումից

PanARMENIAN.Net - Կոալիցիոն «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը բացատրել է, թե ինչու է 2008-ի մարտին համագործակցության գնացել Սերժ Սարգսյանի հետ և մտել իշխող կոալիցիա: «Ես գիտեմ` ինչ կաներ Ադրբեջանը, եթե Հայաստանում 2008թ մարտի 1-ի դեպքերը ձգձգվեին: Այս մասին ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար»,-հայտարարել է Բաղդասարյանը Երևանում կայացած մամուլի ասուլիսին:

Կոալիցիայի կազմի մեջ ընդգրկվելը օգնեց պահպանել ազգային անվտանգությունը, ինչպես նաև խուսափել հետագա բախումներից և զոհերից` 2008թ մարտի 1-2 դեպքերից հետո:

Նա հերքել է լուրերը, որ իշխանությունների հետ համագործակցության գնացել է հանուն պաշտոնի: «Այդ մասին լուրեր պտտվում են: Իսկ ես, ի՞նչ է, պաշտոն չունեի: Ես խորհրդարանի նախագահչ էի»,-նկատել է նա: Նա հիշեցրել է Ռոբերտ Քոչարյանի հետ 2007թ կոնֆլիկտի մասին: «Չիշտ է, Ռոբերտ Քոչարյանի հետ տարաձայնություններ ունեինք: Եվ դա ապացուցում է, որ մենք գնում ենք մեր ուղիով և կարևորը մեր հայացքներն ու համոզմունքներն են, որոնք քաղաքական իրադրության զոհ չեն դառնում»,-ընդգծել է նա:

2008թ փետրվարի 20-ից, հայկական ընդդիմությունը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` արտահայտելով ընտրության արդյունքների հանդեպ իր դժգոհությունը: Մարտի 1-2 տեղի են ունեցել անկարգություններ և ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ: Տուժել է մոտ 200 մարդ, զոհվել` տասը, ձերբակալվել` մոտ 100:

2008-ին Բաղդասարյանը նախագահական ընտրություններին մասնակցել է որպես ընդդիմադիր թեկնածու` հավաքած ձայներով զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Սակայն ընտրություններից հետո սկսեց աջակցել իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանին: Նա ստացավ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, իսկ «Օրինաց երկիրն» ընդգրկվեց կոալիցիայի մեջ:

Դրանից հետո ԶԼՄ-ում տարածվեցին լուրեր, որ Բաղդասարյանը «գնված» էր իշխանությունների կողմից, կամ էլ հենց սկզբից խաղում էր «ընդդիմադիր թեկնածուի» դեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ փաստացի, ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում
Նշվում է նաև, որ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները մարտի լույս 25-ի գիշեր կրակ են բացել
Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ
Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ
---