
Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասը կհրաժարվի իր աշխատավարձից, որպեսզի օգնի երկրին հաղթահարել բյուջետային ճգնաժամը: Այդ մասին այսօր հայտարարել է Հունաստանի ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, երկիրն արդեն կատարել է իր պարտականությունների զգալի մասը Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի հատուկ կայունացնող ծրագրերի վերաբերյալ: