Հայազգի երգչուհի Սիբիլը ելույթ է ունենալու Նյու Յորքում

Հայազգի երգչուհի Սիբիլը ելույթ է ունենալու Նյու Յորքում

PanARMENIAN.Net - Թուրքիայում ծնված հայազգի երգչուհի Սիբիլը մարտի 31-ին առաջին անգամ ելույթ է ունենալու Նյու Յորքում: Ինչպես հայտնում է The Armenian Mirror-Spectator-ը, համերգն իրականանալու է Կոնստանդնուպոլսի բարեգործական միության ջանքերով: Համերգի կազմակերպիչներն են Թամար Կայսերյանը և Հիլդա Նիսանյանը:

«Սիբիլն այդ օրը ելույթ է ունենալու թուրք և ամերիկացի երաժիշտների հետ: «Շուշի» պարային համույթը նույնպես նմասնակցելու է այդ համերգին», ասել է միության նախագահ Կայսերյանը:

Սիբիլը ծնվել է Ստամբուլում, ում ընտանիքը փոխել է Թորոսյան ազգանունը Բեկթորոսողլուի: Նրան ծնողներն անվանել են գրող Զաբել Ասատուրի պատվին, ում մականունն էր Սիբիլ: Երգչուհու հայրը` Կարպիսը ոսկերիչ է, ով ծնվել է Ստամբուլում, իսկ մայրը` Մարին`Սեբաստիայից է:

Սիբիլը սկսել է երգել եկեղեցական երգչախմբում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---