15 փետրվարի 2012 - 19:13 AMT
Հայաստանի Մ-17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում

Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքի շրջանակներում Ռոման Սիմոնյանի սաները կանցկացնեն երկու ընկերական հանդիպում:

Փետրվարի 16-ին ժամը 13:00-ին հավաքականը ուժերը կչափի “Միկա-2”-ի հետ, իսկ փետրվարի 18-ին ժամը 12:00-ին` “Փյունիկ-2”-ի, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: