Սլովակիան արդարանու՞մ է Ֆրանտիշեկ Միկլոշկոյի` Արցախ կատարած այցի համար15 փետրվարի 2012 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի Ազգային խորհրդի նախկին պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոյի այցը ԼՂՀ հանդիսանում է «բացառապես մասնավոր նախաձեռնություն»: Այս հայտարարությունն արվել է Մոսկվայում Սլովակիայի դեսպանատան կողմից`Միկլոշկոյի` Ղարաբաղ կատարած այցելության վերաբերյալ, Ադրբեջանի բարձրացրած աղմուկին ի պատասխան: «Նախկին պատգամավոր և քաղաքական գործիչ Ֆրանտիշեկ Միկլոշկոն գլխավորել է սլովակյան Ազգային խորհուրդը դեռևս 1990-1992թթ` չեխոսլովական իշխանությունների օրոք»,-ասվում է դեսպանատան հաղորդագրությունում: Սա Արցախ կատարած առաջին այցելությունը չէ: Նա ԼՂՀ այցելել է նաև 2010թ մայիսին: Ղարաբաղը նորմալ ժողովրդավարական երկիր է, որը թռիչք է արձանագրել մարդու իրավունքների ապահովման գործում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն:Ըստ Միկլոշկոյի, Ղարաբաղը պետք է ամրապնդի հարաբերությունները երկրների հետ մշակույթի, կրթության ու կրոնի ոլորտներում: Միկլոշկոն հորդորել է Արևմուտքին աջակցել Ղարաբաղին, քանի որ առանց աջակցության նրան դժվար կլինի ամրապնդել իր պետականությունն ու տնտեսությունը: «Այդ իմաստով Ղարաբաղը նման է Արևմտյան Բեռլինին, որը երբեք չէր զարգանա առանց Արևմուտքի օգնության»,-ասել է նա: Միկլոշկոն նաև ուշադրությունը հրավիրել է ԼՂՀ քրիստոնեական արժեքների վրա. «Քրիստոնյա Եվրոպան մոռացել է այն արժեքները, որոնց մասին հիշում են Ղարաբաղում»: Անդրադառնալով սլովակյան ընկերությունների կողմից Ղարաբաղում իրականացվող ծրագրերին՝ Միկլոշկոն ասել է, որ ներդրողների համար տարածաշրջանում բավականին բարդ իրավիճակ է «Իրանի դեմ հնարավոր պատերազմի պատճառով»: «Սակայն, մենք կշարունակենք նախաձեռնել նոր նախագծեր»,-ասել է նա: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |