
Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է տեղեկատվությունը, որի համաձայն սիրիական իշխանություններն օգտագործում են ընդդիմության դեմ քիմիական զենք ռուս մասնագետների վերահսկողությամբ: «Մենք կտրականապես հերքում են նմանատիպ դատողությունները»,- հայտնել են ԱԳՆ-ից: «Երևում է, ինչ-որ մեկի համար դժվար է հաղթահարել սիրիական հարցում մեր սկզբունքային դիրքորոշմանը կեղտոտ ստով պատասխանելու գայթակղությանը»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում: ԱԳՆ-ն նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը Քիմիական զենքն արգելելու հռչակագրի մշակողներից է և խիստ հետևում է իր պարտավորություններին:
Սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենք օգտագործելու մասին տեղեկատվությունը հրապարակվել է փետրվարի 14-ին «Ալ Արաբիա» արաբական հեռուստաալիքի կայքում: Սիրիական բանակի դասալիք սպա Աբդուլ Ռազեկը պատմել է, որ զինվորականներն ընդդիմության դեմ օգտագործում են «արգելված թունավոր գազ», որն ունենում է նյարդային-կաթվածահարական ազդեցություն: