Արթուր Բաղդասարյան. Ընտրություններից հետո «Օրինաց երկիրը» խորհրդարանում ավելի կայուն դիրք կունենա

Արթուր Բաղդասարյան. Ընտրություններից հետո «Օրինաց երկիրը» խորհրդարանում ավելի կայուն դիրք կունենա

PanARMENIAN.Net - Կոալիցիոն «Օրինաց երկիրը» ընտրություններից հետո Աժ-ում ավելի շատ մանդատներ կունենա, քան այժմ, համոզված է կուսակցության առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա կոնկրետ թվեր չի նշել, սակայն հավելել է, որ «Մենք ավելի սոլիդ ներկայացուցչություն կունենանք: Մեր իրական հնարավորությունը չափազանցեցված չէ, դա փաստի արձանագրում է: Մենք ունենք ավելի քան 120 հազար անդամ և 150 շտաբ»: Նա նաև ընդգծել է, որ «Օրինաց երկրում» ներքին հակասություններ չկան` կապված ընտրացուցակի հետ:

Բաղդասարյանը մեկնաբանել է սոցհարցումները, որոնք վկայում են իր կուսակցության հեղինակության անկման մասին` հայտարարելով, որ դրանք պատվիրված են և պատվիրատուի ցանկությամբ թելադրված: «Բազմաթիվ հարցումների արդյունքում, «Օրինաց երկիրն» ունի դրական ցուցանիշներ, ուստի մենք բարձր ենք գնահատում մեր հնարավորությունները: Մենք վստահ ենք մեր հաղթանակում և ժողովուրդը մեզ աջակցելու է»,-նկատել է նա:

«Ըստ Սահմանադրության, խորհրդարանական ընտրություններից հետո, ձևավորվելու է նոր Կառավարություն: Սակայն դրա կազմի մասին ենթադրություններ անել, առայժմ պետք չէ: Դրա համր պետք է սպասել ընտրությունների արդյունքներին»,-նկատել է Բաղդասարյանը:

«Օրինաց երկիրը» հիմնադրվել է 1997թ: Հայաստանի` 131 պատգամավորներից բաղկացած խորհրդարանում, «Օրինաց երկիր» կուսկացությունը ներկայացնում է 8 պատգամավորներից բաղկացած խմբակցություն, իսկ կառավարությունում կուսակցությունն ունի 3 նախարար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---