«Ռուսական երկաթուղիների» ղեկավարը ՀՀ վարչապետին է ներկայացրել «ՀԿԵ» ՓԲԸ նոր գլխվաոր տնօրենին15 փետրվարի 2012 - 20:55 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է. «Ձեր այցելությունները մշտապես ավարտվում են նոր և նշանակալի ծրագրերի ներդրմամբ ու երկկողմ համագործակցության զարգացմամբ: Հայաստանի երկաթուղային տրանսպորտի բնագավառում առկա է տեսանելի առաջընթաց և տպավորիչ արդյունքներ, ինչը շատ հաճելի է»: Վլադիմիր Յակունինը նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության լավ արդյունքներն ստիպում են մտածել երկաթգծի բնագավառի հետագա զարգացմանն ուղղված նոր ծրագրերի մասին: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ արդյունավետ համագործակցության համար: Այնուհետև Վլադիմիր Յակունինը ՀՀ վարչապետին է ներկայացրել «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի նորանշանակ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին՝ նշելով, որ վերջինս ունի աշխատանքային մեծ փորձ և մշտապես զբաղեցրել է բարձր պաշտոններ: Տիգրան Սարգսյանը և Վլադիմիր Յակունինը բարձր են գնահատել ընկերության արդեն նախկին գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինի աշխատանքը և մաղթել նրան հետագա հաջողություններ: Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր և պայմանավորվածություն ձեռք բերել քննարկել դրանք՝ աշխատանքային խմբերի մակարդակով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |