Արթուր Բաղդասարյան. չեմ կարծում, որ կոալիցիոն գործընկերները ցանկանում են «գցել» «Օրինաց երկրին»

Արթուր Բաղդասարյան. չեմ կարծում, որ կոալիցիոն գործընկերները ցանկանում են «գցել» «Օրինաց երկրին»

PanARMENIAN.Net - «Օրինաց երկրի» առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ վստահում է իր կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին: Այս մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամուլի ասուլիսին, պատասխանելով լրագրողների այն հարցին, արդյոք գալիք ընտրություններին կոալիցիոն գործընկերները պատրաստվում են «գցել» «Օրինաց երկրին»:

Բաղդասարյանի խոսքով, «Օրինաց երկրիը» նախընտրական պայքարում հույսը դնում է բացառապես սեփական ուժերի վրա: «Այդպես է եղել մեր քաղաքական գործունեության հենց սկզբից»,-ընդգծել է նա:

Ընտրություններին կոալիցիոն կուսակցությունների` առանձին կերպով մասնակցելու մասին որոշումը մեկնաբանելիս, Բաղդասարյանը ընդգծել է նախաընտրական ծրագրերի տարբերությունները: «Յուրաքանչյուր կուսակցություն իր ծրագիրն ունի:

Մի ընտրատեղամասում կանցնի մի կուսակցության թեկնածուն, մյուսում` այլ կուսակցության: Առաջնային են պետության հետաքրքրություններն ու նորմալ ընտրությունները»,-հայտարարել է նա:

Նա նշել է նաև, որ վերջերս կայացած կոալիցիոն ուժերի հանդիպումներն անցել են «լիարժեք փոխըմբռնման մթնոլորտում»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---