16 փետրվարի 2012 - 09:38 AMT
Ամերիկյան ԶԼՄ-ը ԱՄՆ-ին նախապատրաստում են Սիրիայում «լիբիական սցենարի» կրկնության

Ամերկյան ԶԼՄ-ը, լուսաբանելով Սիրիայում տիրող իրավիճակը, կանխագուշակում են այդ երկրում լայնածավալ քաղաքացիական պատերազմ, Ռուսաստանին մեղադրում են հակամարտությունը սրելու մեջ և ակնարկում են «լիբիական սցենարի» կրկնություն: ՌԻԱ Նովոստին նշում է, որ բազմաթիվ ամերիկյան հեռուստաալիքներ պարբերաբար ներկայցնում են այդ երկրի կյանքից պատմություններ: Ընդ որում, Սիրիայում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, համոզված են ամերիկյան ԶԼՄ-ը, կրկնելով դեպքերի` եգիպտական և լիբիական սցենարներով, լուսաբանումը:

Ըստ ԶԼՄ-ի, իրավիճակին ԱՄՆ-ի և ԵՄ արձագանքը նման է անգործության:

«Համաձայն որոշ տվյալների, Պենտագոնն ուսումնասիրում և հաշվարկում է այն ռեսուրսները, որոնք ունեն ամերիկյան զինվորականները, եթե նախագահ Բարաք Օբաման հրամայի ռազմական ներխուժում կատարել Սիրիա»,-հայտնում է վաշինգտոնյան Politico պարբերականը: