Հյու Գրանտը կմարմնավորի վեց տարբեր սրիկաների Վաչովսկի եղբայրների «Ամպային ատլաս» ֆիլմում

Հյու Գրանտը կմարմնավորի վեց տարբեր սրիկաների Վաչովսկի եղբայրների «Ամպային ատլաս» ֆիլմում

PanARMENIAN.Net - Բրիտանացի դերասան Հյու Գրանտը, որը վերջին ժամանակները գրեթե չէր նկարահանվում, համաձայնվել է մասնակցել է Էնդի և Լանա Վաչովսկիների ու Թոմ Թիքվերի «Ամպային ատլաս» ֆիլմում:

«Այս ցնցող, հավակնոտ ֆիլմում ես վեց կերպար ունեմ: Ես շատ եմ սպանում, բռնաբարում, հայտնվում բարդ գրիմով: Դուք, հնարավոր է, ինձ ընդհանրապես չճանաչեք այնտեղ»,- ասել է Գրանտը Empire ամսագրին տված հարցազրույցում: Դերասանը նշել է, որ ֆիլմում նրա բոլոր վեց կերապարները կտրուկ տարբերվում են իրեն վերագրվող ժտացող անշնորհքի և անսկզբունքային կնամոլի կերպարից:

«Ես կարծում էի, որ կհրաժարվեմ այս նախագծից, ինչպես սովորաբար հրաժարվում եմ մնացածներից, բայց ես ցանկացա ծանոթանալ Վաչովսկի եղբայրների հետ: Պարզվեց՝ նրանք հիանալի և հետաքրքիր մարդիկ են»,- ասել է Գրանտը;

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---