
ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ Ռուսաստանի հետ նոր լիարժեք բանակցությունների միջուկային զենքի հետագա կրճատման մասին: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հաղորդել է սպառազինությունների և միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռոուզ Գոտեմյուլլերը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Այնուամենայնիվ, նշել է նա, «մենք պատրաստ ենք որոշակի լուրջ բանավեճերի», որոնք Վաշինգտոնի կարծիքով, պետք է նախորդեն միջուկային արսենալների հետագա կրճատման հնարավորության մասին բանակցություններին:
«Գոյություն ունեն տարբեր բնորոշումներ, թե ինչն է տակտիկական կամ ոչ ռազմավարական միջուկային զենքը»,- ասել է նա: