16 փետրվարի 2012 - 11:14 AMT
Հյուսիսային Կորեան նշում է «Փայլող աստղի օրը»՝ վերջերս մահացած Կիմ Չեն Իռի 70-ամյակը

Հյուսիսային Կորեայի բնակիչները նշում են վերջերս մահացած առաջնորդ Կիմ Չեն Իռի 70-ամյա հոբելյանը: Այս ամսաթիվն անվանել են «Փայլող աստղի օր»: Չնայած վատ եղանակին՝ մարդիկ վաղ առավոտից սկսել են հավաքվել Պհենյանի Կիմ Իռ Սենի հրապարակում և ծաղիկներ դրել նրա դիմանկարի մոտ: Հոբելյանի առթիվ գրվել են Կիմ Չեն Իռին փառաբանող երգեր:Շատերն այդ տոնակատարությունն ընդունում են որպես երկրի ներկա ղեկավար Կիմ Չեն Ինին՝ Կիմ Չեն Իռի որդուն պատվելու փորձ: