16 փետրվարի 2012 - 11:21 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտը չեղյալ է համարել ռուս գիտնականների համար նախատեսված 2 դրամաշնորհները

ԱՄՆ Պետդեպարտամենտը չեղյալ է համարել ռուս գիտնականների համար նախատեսված 2 գիտահետազոտական դրամաշնորհները, որոնք գիտնականները ստացել էին Russian Initiative 2011թ.: Ինչպես գրում է «Իզվեստիան», 2 մլն դոլար փոխանցվել էր Ռուսաստան հիմնարար հետազոտությունների ֆինանսավորման համար մագնիսապլազմային աէրոդինամիկայի ոլորտում 2011-2014թթ. համար:

«Պետդեպարտամենտն արգելք է դրել, նման բան նախկնում երբեք չի եղել»,-ասել է Բարձր ջերմաստիճանների միավորված ինստիտուտի փոխտնօրեն Էդուարդ Սոնը: Դրամաշնորհները կարող էին փակվել գաղտնի ոլորտներին մոտ լինելու պատճառով, ասել է նա: