16 փետրվարի 2012 - 11:25 AMT
Դավութօղլուն մատնանշել է Պան Գի Մունին Սիրիայում տիրող ծանր վիճակը

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ-ում շարունակվող այցի շրջանակներում ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ քննարկել է Սիրիայում տիրող վիճակը: Հեռախոսազրույցի ժամանակ Դավութօղլուն մատնանշել է Պան Գի Մունին Սիրիայում տիրող ծանր վիճակը, հայտնում է TRT-ն:

Թուրքիայի ԱԳ նախարարն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարը քննարկել են փետրվարի 24-ին Թունիսում կայանալիք Սիրիայի գծով միջազգային կոնֆերանսի ծրագիրը: