16 փետրվարի 2012 - 11:29 AMT
Շվեյցարական արբանյակները կզբաղվեն տիեզերքը աղբից մաքրելով

Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի գիտնականները զբաղվում են CleanSpace One համակարգի մշակմամբ` տիեզերական աղբից մաքրելու համար: Այս մասին ասվում է դպրոցի պաշտոնական կայքում: Նախատեսվում է մշակել փոքրիկ արբանյակ, որն ունի հատուկ իոնային շարժիչներ` նախատեսված աղբտ բռնելու և հավաքագրելու համար: Դա իրականացվում է հատուկ մանիպուլյատորի միջոցով: Ապա աղբով լի սարքը ծրագրվում է դուրս բերել ուղեծրից, որպեսզի դրանք մթնոլորտի խիտ շերտերում այրվեն:

Այսպիսով մեկ արբանյակը կկարողանա ոչնչացնել մի կտոր աղբ: Ամբողջ փաթեթի ենթադրյալ արժեքը կազմելու է մոտավորապես 11 մլն դոլար, իսկ առաջին մեկնարկային թռիչքը կարող է իրականացվել 2014 կամ 2017 թվականին:

Շվեյցարիան միակ երկիրը չէ, որը նման համակրագ է մշակում: Այսպես, 2011թ փետրվարին հայտնի դարձավ, որ ճապոնական տիեզերական գործակալությունը ծրագրում է աղբը հավաքել հսկայական երկաթե ցանցերով: