16 փետրվարի 2012 - 12:02 AMT
Մինչ որսորդական շրջանի ավարտը Հայաստանում 200 գայլ կոչնչացվի

Կառավարությունը փոփոխություն է կատարել իր որոշման մեջ, որի համաձայն գումար էր հատկացվել բնապահպանության նախարարությանը գայլերի գլխաքանակի կրճատման համար:

Ինչպես հայտնեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, բնապահպանության նախարարությունը, հաշվի առնելով 2011 թվականի փորձը և իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքներն ըստ մարզերի , ՀՀ կառավարությանն առաջարկել է այս տարի որսացվող գայլերի թվաքանակը հասցնել 200-ի՝ նախորդ տարվա 100-ի փոխարեն: «Նման անհրաժեշտություն կա, քանի որ առատ ձյան տեղումների պայամաններում գայլերը սկսել են հայտնվել բնակավայրերում»:

Վիճակագրության համաձայն՝ 2011 թվականին ամենաշատ գայլեր որսացել են Արագածոտնի մարզի որսորդները՝ 17 հատ: