16 փետրվարի 2012 - 12:33 AMT
Կոսովոյի սերբերի 99,74 տոկոսը «ոչ» է ասել Ալբանիայի ղեկավարությանը

Փետրվարի 15-ին Կոսովոյի սերբերի շրջանում հանրաքվեի անցկացման հանձնաժողովը հայտարարել է քվեարկության նախնական արդյունքները: Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, Կոսովոյի սերբերի 99,74 տոկոսը «ոչ» է ասել այն հարցին, թե սատարում են արդյոք նրանք Կոսովոյի Հանրապետության հռչակմանը: Այդպիսով, սերբերը անվստահություն են հայտնել Կոսովոյի ղեկավարությանը:

Քվեարկության իրավունքն է ստացել 35,5 հազար մարդ: Մասնակցությունը կազմել է 75 տոկոս: Քվեարկությունը տևել է երկու օր՝ փետրվարի 14 և15-ին:

Կոսովոյի սերբերը հանրաքվե են կազմակերպել, մտավախություն ունենալով, որ Սերբիան կհրաժարվի Կոսովոյի հանդեպ իր պահանջից, եթե նրան ընդունեն ԵՄ շարքերը:

Հանրաքվեն իրավաբանական ուժ չունի: Պաշտոնապես նրան չեն սատարել ոչ Բելգրադը, ոչ համաշխարհային հանրությունը:

Սերբերը կազմում են Կոսովոյի 2-միլիոնանոց բնակչության 5-10 տոկոսը: