16 փետրվարի 2012 - 13:08 AMT
Դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել Megaupload-ի համահիմնադիրներից մեկին

Փետրվարի 15-ին Նոր Զելանդիայի դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել Megaupload ֆայլերի փոխանակման ծառայության համահիմնադիր Մատիաս Օրտմանին, հաղորդում է Torrent Freak-ը:

Օրտմանը ձերբակալվել էր հունվարի 20-ին ծառայության մյուս համահիմնադիրների և նախկին ղեկավար Քիմ Դոտկոմի հետ: Ավելի վաղ հոլանդացի Բրեմ վան դեր Կոլկան և գերմանացի Ֆիննա Բատատոն գրավի դիմաց ազատ էին արձակվել հունվարի 26-ին:

Օրտմանին ազատ արձակվելը հետաձգվել է այն պատճառով, որ նրա կարողության մասին իշխանությունների հաշվարկները և նրա սեփական գնահատականը չեն համընկել: ՀԴԲ տվյալներով, նա 2005-2010 թթ. վաստակել է 14,5 մլն դոլար և 3,5 մլն դոլար 2011-ին, սակայն նրա հաշիվներում 3,5 մլն-ը չի նկատվել: Դատարանի որոշման համաձայն բոլոր երեքն իրավունք չունեն մտնել ինտերնետ: