16 փետրվարի 2012 - 13:48 AMT
Որոտանի ՀԷԿ-ի վերականգնման ծրագրի խորհրդատվության համար ընտրվել է Fichtner GmbH & Co.KG

Հայաստանի կառավարությունը փետրվարի 16-ի նիստին հաստատել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վերականգնման ծրագրի խորհրդատուի ընտրության միջազգային մրցույթի արդյունքները:

Ինչպես հայտնում է ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը, հաղթող է ճանաչվել գերմանական «Ֆիխթներ ԳմբՀ Կօ.ԿԳ» ընկերությունը, որի ծառայությունների գինը կկազմի մոտավորոպես 2 մլն 756 հազար եվրո:

ՀԷԿ-ի վերականգնումը կիրականացվի Գերմանական վարկային բանկի կողմից տրամադրվող վարկի հաշվին, որի ծավալը կկազմի 51 մլն եվրո: