Սպանվել է «Ալ Քայիդայի» Եմենի բաժանմունքի առաջնորդներից մեկը

PanARMENIAN.Net - «Ալ Քայիդայի» Եմենի բաժանմունքի առաջնորդներից մեկը՝ Թարիկ ալ Դահաբը, ընտանեկան վիճաբանության ժամանակ սպանվել է հարազատ եղբոր կողմից, հաղորդում է Ռոյթերսը՝ մեջբերելով տեղի իշխանություններին:

Սպանությունը կատարվել է Ալ Մանասիկ վայրում, որտեղ գտնվում է Դահաբների ընտանեկան առանձնատունը: Հարազատների հանդիպման ժամանակ տեղի է ունենցել վեճ, որը վերածվել է ծեծկռտուքի, որի արդյունքում ահաբեկիչը սպանվել է, հաղորդում է Lenta.ru-ն:

Թարիկ ալ Դահաբը ժամանակին ղեկավարել է մի շարք գործողություններ Եմենի կառավարական զորքերի դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---