16 փետրվարի 2012 - 14:06 AMT
Չորս չինացի մրցավարների դատել են պայմանագրային խաղերի համար

Չորս չինացի ֆուտբոլային մրցավարների դատել են պայմանագրային խաղերի կազմակերպման համար: Նրանցից յուրաքանչյուրը դատապարտվել է 3,5-7 տարվա ազատազրկման՝ գույքի առգրավմամբ, հայտնում է championat.com-ը:

Լյու Ցզյունը, որն աշխատել է 2002թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերում, նույնպես դատապարտվել է ազատազրկման: Նա 5,5 տարի կանցկացնի ճաղերի ետևում 129 հազար դոլար կաշառքի համար: