16 փետրվարի 2012 - 14:08 AMT
«Հայացք». Պետք է կառուցել իսկական Նոյան տապան

«Հայացք» թերթն անդրադառնում է վերջին ժամանակներս հանրայն լայն քննարկում ստացած Հաղթանակի զբոսայգում Նոյան տապանի կառուցման հարցին: Ըստ թերթի, պետք է կառուցել տապանի կրկնօրինակը, այնինչ ներկա նախագիծը չի համապատասխանում աստվածաշնչյան նկարագրությանը: Գրքում նկարագրված տապանը եռահարկ է, այնինչ ըստ ներկա նախագծի, այն ունի 4 հարկ: Բացի դրանից, նախագծի հեղինակները խոսում են զվարճանքի համալիրի` հյուրանոցի, ռեստորանի, կինոդահլիճի մասին:

Թերթը նաև նշում է, որ աշխարհում կան բազմաթիվ հյուրանոցներ, ռեստորաններ և խաղատներ, այնինչ իրական տապանի կրկնօրինակի կառուցումը ռազմավարական նշանակության հարց է ոչ միայն Հայաստանի, այլ նաև քրիստոնյա աշխարհի համար, քանի որ այն փրկության կարիք ունի: Փրկվել այն կարող է կրկին հայ հողից, քանի որ հենց այստեղ է իջել տապանը, և այստեղից էլ պետք է սկսվի մարդկության ծնունդը: