16 փետրվարի 2012 - 14:30 AMT
Փետրվարի 23-ին «Սպարտակ-Նալչիկը» կխաղա «Զարյայի» դեմ

Թուրքիայում նախապատրաստական հավաքի վերջին խաղը Լուգանսկի «Զարյան» ծրագրում էր անցկացնել սերբական «Բելգրադի» դեմ, սակայն թիմի պլանները փոփոխվեցին: Սերբերի փոխարեն «Զարյան» կխաղա «Սպարտակ-Նալչիկի» հետ, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը:

Խաղը տեղի կունենա փետրվարի 23-ին, հայտնում է լուգանսկայն ակումբի պաշտոնական կայքը:

Ռուսաստանի առաջնությունում «Սպարտակը» 27 միավորով նախավերջին 15-րդ հորիզոնականում է: