16 փետրվարի 2012 - 14:49 AMT
Բրիտանիայում փակել են երաժշտություն ներբեռնելու հանրահայտ բլոգը

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բրիտանական գործակալությունը անցկացրել է «անօրինական կերպով երաժշտություն ներբեռնելու դեմ պայքարի» հատուկ գործողություն, որի արդյունքում ոստիկանությունը փակել է RnBXclusive.com մեծ տարածում ունեցող երաժշտական բլոգը:

RnBXclusive.com-ի սեփականատերերը, ինչպես նաև նրա մշակմամբ զբաղվող մարդիկ ձերբակալվել են խարդախության մեջ մեղադրանքով: Կայքում հայտնվել է «խցան», որը շարքային օգտագործողներին տեղեկացնում է այն մասին, որ նրանց սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում համացանցից անօրինական կերպով երաժշտություն ներբեռնելու համար: