16 փետրվարի 2012 - 14:51 AMT
Սաջադի. Եթե Իրանում իշխանափոխություն լինի, ՌԴ համար լուրջ սպառնալիքներ կառաջանան

Եթե Իրանի գործող ռեժիմը տապալվի, Ռուսաստանի համար լուրջ սպառնալիքներ կառաջանան, այսօր մամլո ասուլիսում Մոսկվայում հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Եթե Իրանը «նվաճվի», ապա, անկասկած, կբացվի ամենալայն հակառուսական ճակատը»,-ասել է դիվանագետը: «Գաղտնիք չէ, որ մենք ծածկում ենք Ռուսաստանի թիկունքը հարավից»,-ասել է նա: