Ֆրանսիայի ռազմական կցորդին թույլ չեն տվել մասնակցել Անկարայում ընթացող միջոցառմանը

Ֆրանսիայի ռազմական կցորդին թույլ չեն տվել մասնակցել Անկարայում ընթացող միջոցառմանը

PanARMENIAN.Net - Ամեն տարի Թուրքիայում անցնում է Առաջին աշխարհամարտի Հալիպոլիի ճակատամարտում զոհվածների հիշատակին նվիրված միջոցառման կազմակերպիչների նիստը: Սակայն, այս անգամ Ֆրանսիայի ռազմական կցորդին թույլ չեն տվել մասնակցել նիստին, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Պատճառը թուրք-ֆրանսիական հարաբերությունների վատթարացումն է Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման պատճառով: «Համազգեստով երկու թուրքեր խնդրել են Ֆրանսիայի ներկայացուցիչներին լքել միջոցառումը»,-գրում է «Միլիեթը»:

Սակայն, չնայած ֆրանսիացի ներկայացուցիչների բացակայությանը, միջոցառումն անցել է սովորական մթնոլորտում: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---