Լեհաստանի նախագահը հորդորել է քիչ քննադատել երկրի նախապատրաստությունը EURO-2012-ին

Լեհաստանի նախագահը հորդորել է քիչ քննադատել  երկրի նախապատրաստությունը EURO-2012-ին

PanARMENIAN.Net - Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին կոչ է արել իր հայրենակիցներին ավելի քիչ քննադատել երկրի նախապատրաստությունը EURO-2012-ին և չփչացնել ֆուտբոլային տոնը: «Պետք չէ նախօրոք փչացնել այդ տոնը, որովհետև ինքներս հետո կփոշմանենք»,- ասել է Լեհաստանի նախագահը:

Նա նշել է, որ մրցաշարը պետք է Լեհաստանի համար հիանալի գովազդ դառնա Եվրոպայում և աշխարհում, և այդ առումով երկիրը ցույց տալու բան ունի՝ նոր ժամանակակից մարզադաշտեր, ավտոմայրուղիներ: «Սակայն հարց է ծագում. կկարողանանք մենք, անկախ ամեն ինչից, ցուցադրել Լեհաստանի հաջողությունը, թե սեփական ձեռքերով կոչնչացնենք տպավորությունն այն մասին, որ Լեհաստանը երկիր է, որը առաջ է շարժվում, որը կարող է ինչ-որ հետաքրքրիր բան ցույց տալ սպորտի ոլորտում»,- ասել է Կոմորովսկին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---