Հայ փորձագետ. Հարավային Ադրբեջանը միացնելու Ադրբեջանի ձգտումներն անլուրջ են

PanARMENIAN.Net - Վերջերս իրանա-ադրբեջանական հարաբերությունների վատթարացումը ոչնչի չի հանգեցնի, գտնում է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: «Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը պլացդարմ է հանդիսանում հակաիրանական գործողությունների ծավալման համար»,- հայտնել է նա:

Փորձագետի կարծիքով, Իսրայելն ակտիվորեն օգտագործում է Ադրբեջանում գործող համայնքը հակաիրանական քարոզչության տարածման համար:

Այս համատեքստում իրանագետ Ռոման Սմբատյանը հավելել է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել Իսրայելի և Ադրբեջանի միջև առկա ռազմատեխնիկական համագործակցությունը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից չդադարող հայտարարություններին երկրին ԻԻՀ հյուսիսային շրջանի միացման վերաբերյալ, փորձագետների կարծիքով, այդ հայտարարություններն անլուրջ են:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---