Յարոսլավլի «Շիննիկը» դուրս է եկել ՖԱԼ Գավաթի եզրափակիչ

Յարոսլավլի «Շիննիկը» դուրս է եկել ՖԱԼ Գավաթի եզրափակիչ

PanARMENIAN.Net - Կիպրոսում ավարտվեց «Շիննիկի» ամփոփիչ հանդիպումը ՖԱԼ Գավաթի խմբային փուլում: Յարոսլավլի մարզիկները հանդիպել էին Նովոսիբիրսկի «Սիբիրի» հետ:

Մրցաշարի եզրափակիչ դուրս գալու համար «Շիննիկին» միայն հաղթանակ էր պետք, և թիմը փայլուն կերպով գլուխ հանեց այդ խնդրից` 3:0 հաշվով ջախջախելով մրցակցին:

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց երկրորդ խաղակեսի սկզբում:

Անկախ A խմբի «Տորպեդո» - «Ալանիա» ամփոփիչ հանդիպման արդյունքից, Յարոսլավլի թիմն առաջին տեղում է և փետրվարի 20-ին եզրափակչում կխաղա B խմբի հաղթողի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---