Ռուսաստանը հերքում է, որ հատուկջոկատայինների է գործուղել Սիրիա

Ռուսաստանը հերքում է, որ հատուկջոկատայինների է գործուղել Սիրիա

PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին Սիրիայում Ռուսաստանի դեսպանատունը «սուտ հորինվածք» է անվանել արտասահմանյան ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե այդ երկիրը ռուսական հատուկջոկատայինների է գործուղել և մեծ քանակությամբ զենք է առաքել: «Բոլոր հորինվածքներն այդ մասին չեն համապատասխանում իրականությանը»,-ասվում է Սիրիայում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Ռուսաստանում Իրանի դեսպանը նույնպես հերքել էր տեղեկատվությունն այն մասին, թե իբր Սիրիա իրանական հատուկ ջոկատ է գործուղվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---