Դիտարկվում է 10 տարով Մեծամորի ԱէԿ «կյանքը» երկարացնելու հնարավորությունը

Դիտարկվում է 10 տարով Մեծամորի ԱէԿ «կյանքը» երկարացնելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մտադիր է գնահատել գործող Հայկական ԱԷԿ շահագործման ժամկետների երկարացման հնարավորությունները: Այդ մասին փետրվարի 16-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքով, 2011-ի ընթացքում զգալի աշխատանք է տարվել նրա անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ, «բայց դեռ շատ անելիքներ կան», այդ թվում՝ մշակել միջոցառումների շարք այդ ուղղությամբ:

«Հաշվի առնելով բոլոր այդ աշխատանքները և այն, որ միջազգային փորձը թույլ է տալիս այտոմակայանի կյանքի երկարացում, մենք կփորձենք երկարացնել մեր կայանի կյանքը 10 տարով, այդ թվում՝ անհրաժեշտ ներդրումներ կատարելու հաշվին, մինչև նոր էներգաբլոկ կառուցելը»,- բացատրել է նա:

Անդրադառնալով նոր ատոմակայանի գործարկման ժամկետներին՝ Մովսիսյանը ենթադրել է, որ դա կլինի 2019-2020 թթ. և հավելել, որ դրա կառուցման ծրագիրը չի ուշանում, ուղղակի «ներդրողներն ավելի պահպանողական են դարձել ատոմակայանների մեջ ներդրումների հանդեպ ճապոնական Ֆուկուսիմայի դեպքերից հետո»:

Այնուամենայնիվ, նախարարը որոշակի առաջընթաց է տեսնում այդ գործում, քանի որ «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի վերջերս կատարած այցի ժամանակ հաստատվել են նոր էներգաբլոկի շինարարության նախագծի մինչև 50 տոկոս ֆինանսավորման վերաբերյալ պայմանավորվածությունները: Մովսիսյանը հավելել է, որ ռուսական կողմն առաջարկում է Հայաստանին, որ ինքը հայթայթի մնացած միջոցնցերը և չներգրավի ներդրողների: «Բայց մենք լավ պայմանների դեպքում չենք բացառում այլ ընկերությունների մասնակցության հնարավորությունը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---