ԱՄՆ իրավաբան. Ինչպես պահել հավասարակշռությունը խոսքի ազատության ու մարդու իրավունքների միջև

ԱՄՆ իրավաբան. Ինչպես պահել հավասարակշռությունը խոսքի ազատության ու մարդու իրավունքների միջև

PanARMENIAN.Net - Պիթսբուրգի համալսարանի իրավաբանության պրոֆեսոր, ԱՄՆ իրավունքի ու Կոմպարատիվ իրավունքի միջազգային ակադեմիայի անդամ, Ավստրիական հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Grand Decoration պարգևին արժանացած Վիվիան Կուրրանը հոդված է հրատարակել, նվիրված Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, որը կոչվում է «Ինչպես հավասարակշռությունը պահել խոսքի ազատության ու մարդու իրավունքների միջև»:

Ըստ Կուրրանի, Ֆրանսիայի դեպքում միշտ հարկավոր է հաշվի առնել նրա պատմական անցյալը: «Ֆրանսիայում պատմության մեջ եղել է Դրեյֆուսի գործը, երբ հրեական ծագում ունեցող անմեղ ֆրանսիացի կապիտանին մեղադրեցին Գերմանիայի օգտին լրտեսության մեջ»,-գրում է Կուրրանը:

Ըստ նրա, սկսվելով հակասեմիտական ալիքի վրա, այն հաջողությամբ ավարտվեց միայն առանձին իրավաբանների ու քաղաքական գործիչների ջանքերի շնորհիվ:

«Չի կարելի մոռանալ նաև Ֆրանսիայի դերակատարությունը Հոլոքոսթում: Ֆրանսիացիները նպաստեցին դրան հակասեմիտական հռետորության միջոցով»,-գրում է նա: «Հաշվի առնելով Ֆրանսիայի պատմությունը՝ խոսքի ու ԶԼՄ-ների ազատություն հասկացությունն այնտեղ մի փոքր այլ է, քան ԱՄՆ-ում»,-գրում է Կուրրանը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---