16 փետրվարի 2012 - 18:22 AMT
Աֆղանստանում ձյան տարերքին զոհ է գնացել ութ հոգի

Աֆղանստանի Դայկունդի հյուսիսային գավառում ձյան տարերքին զոհ է գնացել ութ հոգի, հաղորդել է հինգշաբթի օրը Պաժվակ լրատվական գործակալությունը: Գործակալության տվյալների համաձայն, չորս երեխա և երկու հասուն տղամարդ սառչել են ձյան մեջ, երբ ձյան զանգվածն իջել է Սանգ Տախտ գավառի լեռնային գյուղի վրա: Նիլի քաղաքում` գավառի վարչական կենտրոնում, հինգշաբթի օրվա գիշերը սառչել են ևս երկու կանայք, ովքեր գիշերային ժամին շարժվում էին դեպի հիվանդանոց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Դայկունդիի գավառական խորհրդի անդամ Հադի Ռահիմզադան հաղորդել է գործակալությանը, որ 12 բնակավայրերում բնակիչները զրկվել են ջրհորներից ջուր խմելու հնարավորությունից, քանի որ այն սառչել է: