16 փետրվարի 2012 - 18:27 AMT
Ուկրաինացի պատգամավորը խոստովանել է Յուլիա Տիմոշոնկոյի փախուստը նախապատրաստելու մեջ

Ուկրաինայի ազգային պատգամավոր, Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն հայտարարել է, որ ցանկացել է պայմանավորվել Կաչանովյան ուղղիչ գաղութի պետ Իվան Պերվուշկինի հետ երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի փախուստի մասին: Այդ մասին նա հայտնել է փետրվարի 16-ին ուկրաինական ռադիոկայաններից մեկի եթերում, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան:

Քաղաքական գործիչը համոզված է, որ ներկա իշխանությունը չի գնա Տիմոշենկոյին բանտից կամավոր ազատ արձակելուն՝ նույնիսկ չնայած ԱՄՆ և ԵՄ դիրքորոշմանը: Նա չի բացառել, որ նախկին վարչապետի բանտախցում տեղադրված է տեսախցիկ, հենց այդ պատճառով նրան ազատ արձակելու համար ցանկացած մեթոդներ ընդունելի են:

Այսօր արտասահմանյան բժիշկները կատարել են Տիմոշենկոյի բժշկական զննումը և փաստել նրա ծանր դրությունը: