Ռոման Սմբատյան. Իսրայելը միայնակ չի կարող հարվածել Իրանին, իսկ ԱՄՆ-ում բարդ իրավիճակ է

Ռոման Սմբատյան. Իսրայելը միայնակ չի կարող հարվածել Իրանին, իսկ ԱՄՆ-ում բարդ իրավիճակ է

PanARMENIAN.Net - Վերջերս տարածված ԵՄ 6 երկրներ նավթի առաքումները դադարեցնելու մասին հայտարարությունները պաշտոնապես չեն հաստատվել: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել իրանագետ Ռոման Սմբատյանը:

Ըստ նրա, նման հայտարարությունները Իրանի մեջլիսում հնչած պատասխան պատժամիջոցների մասին հայտարարությունների շարունակությունն են:

«Առնվազն Իրանում վստահ են, որ պատժամիջոցները առաջին հերթին կվնասեն ԵՄ-ին: Ինչպես հայտնի է, Իրանն արդեն սկսում է նավթի սպառման նոր շուկաներ փնտրել: Օրինակ, նավթի առաքումը Հնդկաստան աճել է 37 տոկոսով»,-հայտարարել է հա՝ վստահություն հայտնելով, որ սպառման խնդիր Իրանը չի ունենա:

Ինչ վերաբերում է Իսրայելի դիրքորոշմանը Իրանի հարցում, ապա իրանագետը նշել է, որ Իսրայելն այն ներուժը չունի, որ միայնակ ռազմական գործողություններ սկսի: «Իսրայելը միայնակ չի կարող հարվածել Իրանին, իսկ ԱՄՆ-ում բարդ իրավիճակ է՝ առաջիկա նախագահական ընտրությունները, միջազգային ֆինանսական ճգնաժամ և այլն»,-ասել է Սմբատյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---