Անդրեյ Սորոկին. ԵԱՀԿ-ն կշարունակի ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ

Անդրեյ Սորոկին. ԵԱՀԿ-ն կշարունակի ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին, հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը:

Նախագահը շնորհավորել է Անդրեյ Սորոկինին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք` հույս հայտնելով, որ իր գործունեությամբ նա կնպաստի ԵԱՀԿ-ի շրջանակներում մեր երկրի համագործակցության ընդլայնմանն ու հարաբերությունների առավել ամրապնդմանը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը վստահեցրել է, որ գրասենյակի անձնակազմի հետ միասին կշարունակեն փոխգործակցությունը Հայաստանի հասարակական, քաղաքական կազմակերպությունների, իշխանության տարբեր կառույցների հետ` աջակցելով երկրում իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարության զարգացմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---