«Ազգային» մարզադաշտի նախկին տնօրենին պրեմիա չեն տալիս EURO-2012 մարզադաշտի հետ կապված խնդիրների պատճառով

«Ազգային» մարզադաշտի նախկին տնօրենին պրեմիա չեն տալիս EURO-2012 մարզադաշտի հետ կապված խնդիրների պատճառով

PanARMENIAN.Net - Լեհաստանի սպորտի նախարար Յոհաննա Մուխան դադարեցրել է 180 հազար դոլարի չափով պրեմիայի վճարումը «Ազգային» մարզադաշտի նախկին տնօրեն Ռաֆալ Կապլերին, հաղորդում է sport-express.ru-ն:

Նա լքել է իր պաշտոնը մարզադաշտը շահագործման հանձնելու հետ կապված խնդիրների պատճառով: «Ազգային» մարզադաշտը պետք է բացվեր դեռևս 2011թ. հունիսին, սակայն բոլոր նորմերին օբյեկտի համապատասխանության մասին փաստաթղթերը մինչ օրս չեն ստորագրվել:

Վարշավայի մարզադաշտը բացվեց հունվարի 29-ին: Այն գտնվում է Վիսլա գետի արևելյան ափին: Մարզադաշտն ընդունակ է 50 հազար երկրպագու ընդունել: Ծրագրվում է, որ հունիսի 8-ին այն կընդունի EURO-2012-ի բացման հանդիպումը, որում Լեհաստանի հավաքականին կդիմակայեն հույները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---