Apple-ը կրկին մտադիր է դատերի մեջ ներքաշվել պատենտային իրավունքների պատճառով, այս անգամ` Kodak-ի հետ

Apple-ը կրկին մտադիր է դատերի մեջ ներքաշվել պատենտային իրավունքների պատճառով, այս անգամ` Kodak-ի հետ

PanARMENIAN.Net - Apple Inc-ը Նյու Յորք քաղաքի սնանկության մասին գործերով դատարան է դիմել Eastman Kodak-ի դեմ դատական հայց ներկայացնելու թույլտվություն ստանալու համար` ընկերությանը մեղադրելով պատենտային իրավունքների խախտման մեջ:

Հայտարարության մեջ ասվում է, որ Apple-ը մտադիր է դատական կարգով հասնել ոչ ամենալավ ժամանակներն ապրող ֆոտոտեխնիկայի արտադրողի տարբեր սարքերի, այդ թվում` պրինտերների և թվային տեսախցիկների ներկրման արգելմանը: Apple-ը հաղորդել է նաև, որ պատրաստվում է Kodak-ի դեմ դատական հայց ներկայացնել Միջազգային առևտրի հանձնաժողով և Մանհեթենի դաշնային դատարան:

Սա ընկերությունների միջև առաջին դատաքննությունը չէ. հունվարին Kodak-ը դատական հայց ներկայացրեց Apple-ի դեմ` վերջինիս մեղադրելով թվային տեսախցիկների պատենտների խախտման մեջ: Հիշեցնենք, որ XIX դարի վերջին հիմնադրված Kodak-ը, որը ժամանակին ֆոտոտեխնիկայի արտադրողների շուկայի առաջատարն էր, 2012թ. հունվարին հայտարարեց իր սնանկացման մասին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---