Մոլդավիայում չեն կողմնորոշվում. Խորհրդարանը չկարողացավ որոշել նախագահական ընտրությունների ամսաթիվը

Մոլդավիայում չեն կողմնորոշվում. Խորհրդարանը չկարողացավ որոշել նախագահական ընտրությունների ամսաթիվը

PanARMENIAN.Net - Մոլդավիայի խորհրդարանը փետրվարի 16-ին չկարողացավ նշանակել նախագահի ընտրությունների ամսաթիվը այն բանից հետո, երբ ժամանակավոր նախագահ, խոսնակ Մարիան Լուպուն առաջարկեց դրանք անցկացնել մարտի 15-ին: Պատգամավորները չէին կարող քվեարկել նրա առաջարկի վերաբերյալ, քանի որ նիստերի դահլիճն ի նշան բողոքի լքեց լիբերալների խմբակցությունը, որը պահանջում է սկզբում որոշել նախագահի թեկնածուին, իսկ հետո արդեն` նրան ընտրելու ամսաթիվը: Դահլիճում բացակայում էին նաև նիստերը բոյկոտող ընդդիմադիր կոմունիստները, ովքեր խորհրդարանը համարում են անօրինական և պահանջում լուծարել այն: Քվորումի բացակայության պատճառով Լուպուն փակեց նիստը` հայտարարելով, որ այն կշարունակվի փետրվարի 17-ին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---