Քեթրին Էշթոնը «վեցնյակի» հետ քննարկում է միջուկային ծրագրի վերաբերյալ ուղերձը Թեհրանից

Քեթրին Էշթոնը «վեցնյակի» հետ քննարկում է միջուկային ծրագրի վերաբերյալ ուղերձը Թեհրանից

PanARMENIAN.Net - ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավար Քեթրին Էշթոնը խորհրդակցություն է անցկացնում միջազգային միջնորդների «վեցնյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) ներկայացուցիչների հետ փետրվարի 15-ին ԻԻՀ միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի իշխանություններից ստացած ուղերձի վերաբերյալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավարը դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին «վեցնյակի» անունից նամակ էր հղել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի (ԱԱԳԽ) քարտուղար Սայիդ Ջալիլիին: Նամակում հաստատվում էր բանակցողների պատրաստակամությունը` վերսկսելու երկխոսությունը պայմանով, որ Իրանը կարող է ապացուցել, որ իր միջուկային ծրագիրը ռազմական նպատակներ չի հետապնդում, այլ խաղաղ բնույթ է կրում:

Իրանական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Ջալիլիի նամակում ողջունվում էր բանակցություններին վերադառնալու` «վեցնյակի» պատրաստակամությունը, որպեսզի հետագա համագործակցության ճանապարհին ֆունդամենտալ առաջընթաց ձեռք բերվի:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---