16 փետրվարի 2012 - 21:27 AMT
Իտալիան զբոսաշրջիկներին կոչ է անում ի նշան սիրո այցելել Ջիլիո կղզի, որտեղ խորտակվեց Costa Concordia նավը

Իտալիայի իշխանությունները զբոսաշրջիկներին կոչ են անում այցելել Ջիլիո կղզի, որի ափերի մոտ հունվարի 14-ին խորտակվեց Costa Concordia կրուիզային լայները:

Տոսկանայի տուրիստական բաժանմունքի ղեկավար Քրիստինա Սկալետտին հայտնել է, որ անարժան կերպով վատ համբավ ձեռք բերած կղզու այցելությունը պետք է զբոսաշրջիկների համար սիրո դրսևորում դառնա: «Ես հանգստացել եմ այնտեղ անցյալ տարի և հույս ունեմ մեկ տարի անց վերադառնալ ողջ ընտանիքով»,- հայտնել է Սկալետտին Միլանի տուրիստական ֆորումում:

Ավելի վաղ Ջիլիոյի իշխանությունները մտավախություն էին հայտնում, որ զբոսաշրջիկների հոսքն այս հանգստյան գոտի կարող է կրճատվել դրա հետ կապված ողբերգական ասոցիացիաների պատճառով: Բացի այդ, նավաբեկության ենթարկված լայներից նավթամթերքի արտահոսքի դեպքում Ջիլիոյի առափնյա ջրերի աղտոտման վտանգ կա: Ափի մոտ գտնվող ժայռերի վրա կանգ առած Costa Concordia-ից վառելիքի դուրսբերման գործողությունը սկսվել է փետրվարի 12-ին և մոտ մեկ ամիս կտևի: