Իրանը Եվրոպայում սառնամանիքի պատճառով հետաձգել է ԵՄ երկրներ նավթի մատակարման արգելքը

Իրանը Եվրոպայում սառնամանիքի պատճառով հետաձգել է ԵՄ երկրներ նավթի մատակարման արգելքը

PanARMENIAN.Net - Եվրամիություն իրանական նավթի արտահանման վրա արգելքի ներմուծումը ժամանակավորապես հետաձգվել է: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանում Իրանի դեսպան Սեյեդ Մուհամմեդ Ռեզան: Նա չի ճշտել, թե ինչ ժամկետով է հետաձգվել այդ արգելքը:

«Մեջլիսը մտադիր էր եվրոպական երկրներ նավթի արտահանումն արգելելու մասին օրենք ընդունել ի պատասխան 2012թ. հուլիսի 1-ից Իրանի նավթի վրա էմբարգո ներմուծելու` ԵՄ որոշմանը: Սակայն Իրանի կառավարությունը մարդասիրական նկատառումներով, ինչպես նաև հաշվի առնելով սառը ձմեռը Եվրոպայում, դիմել է այդ արգելքի ներմուծումը ժամանակավորապես հետաձգելու խնդրանքով»,- ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---