«Ժողովուրդ». Գործարար Սիլվա Համբարձումյանը ընտրություններին մասնակցելու է մեծամասնականով

«Ժողովուրդ». Գործարար Սիլվա Համբարձումյանը ընտրություններին մասնակցելու է մեծամասնականով

PanARMENIAN.Net - Գործարար Սիլվա Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ ինքը հաստատ որոշել է Աժ առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել Հայաստանի 41 ընտրատարածքներից որևէ մեկում:

«Այո, ես իմ թեկնածությունը դնելու եմ, ես օրերս հայտարարություն կանեմ և այդ ժամանակ կասեմ, թե որտեղ եմ դնելու իմ թեկնածությունը: Կուսակցություն էլ եմ մտնելու, բայց չեմ ասելու, մամուլի ասուլիսի ժամանակ կհայտարարեմ: Ես գնալու եմ մեծամասնականով: Սխալ չհասկանաք, համամասնականով չեմ գնալու, որ տեսնեն, որ առանց փողի մարդ ընտրվում է», - նշել է Համբարձումյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն`գործարար տիկինն ընդգրկվելու է Հանրապետական կուսակցության շարքերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---