17 փետրվարի 2012 - 09:32 AMT
Ճապոնիայում առատ ձյան տեղումների զոհերի թիվն արդեն գերազանցել է 100 հոգին

Ճապոնիայում այս տարվա ձմռանը առատ ձյան տեղումներին զոհ է գնացել արդեն 103 հոգի, ուրբաթ օրը հաղորդել է հրշեջ ծառայության վարչությունը:

Ճապոնիայում ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել նաև հունվարի վերջին – փետրվարի սկզբին: Որոշ պրեֆեկտուրաներում ձյան ծածկի բարձրությունը կազմել է 1,5-ից 3 մետր, ինչպես, օրինակ, Նիիգատա պրեֆեկտուրայի մի շարք շրջաններում: Դա երկու-երեք անգամ գերազանցում է միջին տարեկան նորման, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մահացու դեպքերի մեծամասնությունը տեղի է ունեցել տանիքները ձնից մաքրելու ժամանակ: