17 փետրվարի 2012 - 09:43 AMT
ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը չի կարող սատարել Սիրիայի մասին ՄԱԿ ԳՎ բանաձևին

Ռուսաստանը չի կարող սատարել Սիրիայի գծով ՄԱԿ ԳՎ բանաձևին, քանի որ այն անհավասարակշիռ է, լրագրողներին է հայտարարել ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Գենադի Գատիլովը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: «Փաստաթղթի պահանջներն ուղղված են միայն Սիրիայի կառավարությանը, ոչինչ չի ասվում ընդդիմության մասին»,-ասել է փոխնախարարը: Ըստ Գատիլովի, փաստացի այս նախագիծը վերարտադրում է ՌԴ ու Չինաստանի մերժած ՄԱԿ ԱԽ Բանաձևի նախագիծը:

«Այս նախագծի հեղինակները հրաժարվել են ուղղումներ կատարել ու դրել են բանաձևեի նախագիծը քվեարկության ԳՎ-ում»,-ասել է Գ. Գատիլովը: «Իրավաբանորեն այն ոչինչ չի տա նախագծի հեղինակներին, քանի որ ՄԱԿ ԳՎ բանաձևերը պարտադիր չեն կատարման համար»,-պարզաբանել է փոխնախարարը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը խորհուրդ կտա Ասադին համաձայնվել խաղաղապահների ներկայությանը, նա ասել է. «մենք ոչ ոքի չենք համոզելու»: