17 փետրվարի 2012 - 09:52 AMT
«Հայկական ժամանակ». Արդարադատության նախարարությունը փոխել է ՍԴՀԿ ատենապետին

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Ս.Դ. Հնչակյան կուսակցությունը, որի ատենապետն է Լյուդմիլա Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարարությունից գրություն է ստացել, համաձայն որի` կուսակցությունն ունի նոր ատենապետ:

«Հայկական ժամանակը» գրում է, որ արդարադատության նախարարությունը նման տիտղոս է շնորհել Գևորգ Պերկուպերկյանին: «Սա նման է մի իրավիճակի, երբ կառավարությունը որևէ մեկին որևէ կուսակցության նախագահ նշանակի»,- գրում է թերթը: