17 փետրվարի 2012 - 10:15 AMT
ԱՄՆ ՌՕՈՒ-ն բռնագրավել է Բարաք Օբամայի ուղղաթիռին մոտեցող մասնավոր ինքնաթիռը

ԱՄՆ ՌՕՈՒ-ն բռնագրավել է մասնավոր ինքնաթիռը, որը մոտենում էր ամերիկյան նախագահ Բարաք Օբամային տանող ուղղաթիռին: Գործողությանը մասնակցել են երկու կործանիչներ, որոնք ինքնաթիռի օդաչուին ստիպել են վայրէջք կատարել Լոնգ Բիչ քաղաքի օդանավակայանում:

ԱՄՆ հատուկ ծառայությունների տվյալներով, ինքնաթիռի օդաչուն, ամենայն հավանականությամբ, ոչ մի չար մտադրություն չուներ Օբամայի առնչությամբ, սակայն ինքնաթիռում 20կգ մարիխուանա է հայտնաբերվել: Այժմ օդաչուն պետք է բացատրի ոստիկանությանը, թե ինչպես են ինքնաթիռում թմրանյութեր հայտնվել, հաղորդում է BBC-ն: