Սիրիայի հայ համայնքը մշտական վախի մթնոլորտում է ապրում17 փետրվարի 2012 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին սիրիական Հալեպ քաղաքում տեղի ունեցած պայթյունը շոկի է ենթարկել այնտեղ բնակվող բազմամարդ հայ համայնքին: «դրանից հետո համայնքի ներկայացուցիչներն ապրում են առաջիկա օրվա համար վախի մթնոլորտում: Մենք մշտապես հրաձգության ձայներ ենք լսում, բայց վստահ ենք, որ առայժմ անվտանգության մեջ ենք»,- հաղորդել է Հալեպի բնակիչներից մեկը: Պատմաբան, Դամասկոսի համալսարանի պրոֆեսոր Նոռա Արիսսյանի կարծիքով, Սիրիայում քրիստոնեական փոքրամասնությունները «շատ են վախենում երկրում անվտանգության կառույցի փլուզման համար»: Դեռևս 2011թ. աշնանը Սիրիայում ճանապարհորդող լրագրողները հաղորդում էին, երբեմնի անվտանգ Սիրիան այլևս գոյություն չունի: «Հիմա մենք չենք կարող հանգիստ փոխադրվել մի քաղաքից մյուսը»,- գրում էր Գարեգին Բեդուրյանը: Մեկ այլ սիրիահայ պատմաբան Արա Սանջյանն իր հերթին ի պատասխան Armenian Weekly-ի հարցին Սիրիայում հայերի դիրքորոշման մասին հարցին հայտնել է. «Հայ համայնքը չի կարող ակտիվ միջամտություն կատարել Սիրիայի ներքաղաքական իրադարձություններին: Անհրաժեշտ է հնարավորությունների չափով ապահովագրվել հնարավոր միջադեպերից և սպասել, մինչև որ իրադրությունը կարգավորվի»: Սանջյանն ընդգծել է նաև, որ Սիրիայի քրիստոնյաները չեն ուզում, որպեսզի Ասադի վարչակարգը տապալվի, քանի որ իրենց առջև ունեն Իրաքի օրինակը: «Այո, Սադամը բռնապետ էր, բայց նա զսպում էր ծայրահեղական ուժերը, որոնք նրա անկումից հետո գերիշխանության հասան, և երկրում սարսափ սկսվեց: Ուստի հազարավոր քրիստոնյաներ լքեցին իրենց տներն Իրաքում և, երևի, այլևս երբեք այնտեղ չեն վերադառնա: ԱՄՆ-ը ձգտում է աշխարհում «ամերիկյան ժողովրդավարություն» հաստատել, բայց հաշվի չի առնում, որ այդ գործընթացում փլուզվում է բազմադարյա քրիստոնեական մշակույթը»,- նկատել է նա: Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |