17 փետրվարի 2012 - 12:59 AMT
ՀԲ. Տնտեսական աճը Հայաստանում 2012-2013թթ. կկազմի 4,2 տոկոս

Եվրոպայի ճգնաժամային պայմաններում տնտեսական կանխատեսումները մասնակի վերանայման կարիք ունեն, հայտարարել է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին: Ըստ նրա, ՀԲ հիմնարար կանխատեսումը Հայաստանի վերաբերյալ 2012-2013թթ. կազմել է 4,2 տոկոս: «Դա առաջին հերթին պայմանավորված է 4-4,5 տոկոս գնաճի կանխատեսումներով»,-ասել է նա փետրվարի 17-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Ժան-Միշել Հապին հավելել է, որ Հայաստանի էկոնոմիկան իր բաց լինելու պատճառով շարունակում է խոցելի մնալ արտաքին մարտահրավերների համար, ինչը կարող է անդրադառնալ կանխատեսումների վրա: Միջազգային կառույցների կանխատեսումների վրա ազդեցություն ունեցող գործոններից են օտարերկրյա ներդրումների դանդաղումը, դրամական փոխանցումների կրճատումն այն երկրներից, որտեղ նկատվում է աճի տեմպերի նվազում:

2012թ, բյուջեով տնտեսական աճը Հայաստանում նախատեսված է 4,2 տոկոս, իսկ գնաճը՝ 4±1,5 տոկոս: